ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Կործանվել են Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը. «Փաստ»
ЛАЙФ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Եթովպիա` Էնքութաթաշ, Ռուսաստան՝
Ռազմական փառքի օր, Կատալոնիա` Ազգային օր, ԱՄՆ՝ Հայրենասերի օր՝ ի հիշատակ
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի,
Արգենտինա՝ Ուսուցչի ազգային օր, Չիլի՝
Սալվադոր Ալ յենդեի հիշատակի օր, Եթովպիա՝ Նայրուզ (Ղպտի ուղղափառ եկեղեցու
Նոր տարի):
ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ
1875 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ,
գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ Ինտրան (Տիրան Չրաքյան):
1907 – ծնվել է խորհրդային միջատաբան
Գեդեոն Մարջանյանը:
1916 – վախճանվել է լրագրող և հասարակական գործիչ Սուրեն Սպանդարյանը:
1918 – ծնվել է խորհրդային մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանը:
1923 – ծնվել է խորհրդային նյարդաֆիզիոլոգ Լևոն Մատինյանը:
1926 – ծնվել է խորհրդահայ բանաստեղծ
Քաջիկ (Խաչատուր) Գրիգորյանը:
1930 – ծնվել է ճարտարագետ-ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանը:
1954 – ծնվել է ջազային երաժիշտ, կիթառահար Մկրտիչ Սուջյանը:
2002 – պաշտոնապես վավերացվել է
ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) բաժանումը ՀՀԿ-ից (Հայաստանի
հանրապետական կուսակցություն), այն է՝
հեռանալը «Միասնություն» դաշինքից: «Միասնություն» խմբակցությունից դուրս եկած
ՀԺԿ 7 անդամները, Շավարշ Քոչարյանի,
Մանուկ Գասպարյանի, Սմբատ Եղիազարյանի հետ միասին, ստեղծել են «Ժողովրդի
ձայն» պատգամավորական խումբը:
2008 – Մարտի 1-ի իրադարձություններն
ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի փոխարեն
ստեղծվել է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբ:
2009 – Երևանում մեկնարկել է ձյուդոյի
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 38 երկրի տղամարդկանց և կանանց հավաքականների 295 ձյուդոիստ։
2015 – Էլեկտրաէներգիայի թանկացման
չեղարկումը պահանջող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ցուցարարները փակել են
Բաղրամյան պողոտան:
2018 – Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների
թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին
և զինաթափել բոլորին:
2019 – խորհրդարանում կառավարության
հետ հարցուպատասխանի օրը գլխավոր
հարցը եղել է Ամուլսարի ճակատագիրը, իսկ
խորհրդարանից դուրս ցույց են արել Ամուլսարի պաշտպանները ։
2019 – կառավարության շենքի դիմաց հավաքվել են ավտոներկրողները, որոնք դժգոհել են մաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելուց։
ԱՇԽԱՐՀ
9 – ավարտվել է Տևտոբուրգյան անտառի
ճակատամարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրել է ջախջախիչ պարտություն և կորցրել 3 լեգեոն:
1609 – անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնը հայտնագործել է Մանհեթեն կղզին:
1661 – վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Յան Ֆեյտը:
1733 – վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և երգեհոնահար Ֆրանսուա Կուպերեն:
1854 – Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ նավահանգիստը անգլոֆրանսիական նավատորմի համար անհասանելի դարձնելու նպատակով ռուսները խորտակել են 8 հնացած առագաստանավ:
1865 – ծնվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան
Ռայնիսը:
1888 – Տորոնտոյում բացված արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ աշխարհում առաջին անգամ ձայնագրվել է մարդկային ձայնը:
1935 – ծնվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:
1937 – ծնվել է ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնը:
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան զորքը կոալիցիայի մնացած զորքերից առաջինը մտել է
բուն Գերմանիայի տարածք:
1945 – ծնվել է գերմանացի ֆուտբոլիստ,
մարզիչ Ֆրանց Բեկենբաուերը:
1971 – վախճանվել է ԽՄԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը:
1973 – ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող հեղաշրջում է իրականացվել Չիլիում,
նախագահ Ալ յենդեն ինքնասպանություն է
գործել, իսկ իշխանության է եկել գեներալ
Պինոչետը:
1990 – Քուվեյթյան ճգնաժամի առթիվ
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ-ավագն իր հեռուստատեսային ելույթում սառը պատերազմից հետո առաջին անգամ օգտագործել է
«նոր համաշխարհային կարգ» արտահայտությունը:
1993 – Կիևում բացվել է Գոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան:
2001 – ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել են ԱՄՆ-ի Նյու Յորք
քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:
2005 – Իսրայելն ամբողջովին ու վերջնականորեն հետ է քաշվել Գազայից:
2007 – Ռուսաստանը փորձարկել է «բոլոր
ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը՝ ավիացիոն վակուումային ծավալային պայթյունի ռումբը
(АВБПМ):
2015 – աշտարակային կռունկը ընկել է
Մեքքայի Ալ-Հարամ մզկիթի վրա և մահացու
ճզմել 107 մարդու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































