Իմ պատասխանատվությունն այլ անձանց վրա գցելու բանավորություն չունեմ․ Արթուր Աթաբեկյան
ПОЛИТИКА
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր Ազգային ժողովում վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներին ներկայացնելիս ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցադրմանը։
Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչու դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգը պատշաճ չի աշխատում և ինչու է դրա լուծման պատասխանատվությունը անընդհատ դրվում այլ անձանց վրա, եթե Արթուր Աթաբեկյանն է ԲԴԽ նախագահը։ Դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգը այն համակարգն է, որը բացառում է մարդկային գործոնը և դատական գործը էլեկտրոնային եղանակով պատահականության սկզբունքով մակագրվում է որևէ դատավորի։ Արձագանքելով պատգամավորին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ իր պատասխանատվությունը այլ անձանց վրա գցելու բնավորություն չունի: Նա ընդունեց, որ ժամանակին եղել են խնդիրներ, սակայն դրանք ժամերի ընթացքում կարգավորվել են, հիմա համակարգն անխափան է աշխատում։




















































