Ամիօ Բանկը «Տուն Էքսպո 2025»-ում․ երազանքի տունն ավելի մոտ է
ОБЩЕСТВО
Սեպտեմբերի 5-7-ը Ամիօ բանկը մասնակցեց տարվա ամենասպասված անշարժ գույքի ցուցահանդեսին՝ «Տուն Էքսպո 2025»-ին, որտեղ ներկայացավ բացառիկ հիփոթեքային առաջարկներով և անակնկալներով։
Տաղավարում այցելուները ծանոթացան հիփոթեքային վարկավորման, բնակարանների ձեռքբերման և վերանորոգման ֆինանսավորման ծրագրերին, ինչպես նաև բանկի ու կառուցապատողների համագործակցությամբ մշակված հատուկ առաջարկներին։ Եռօրյա հատուկ առաջարկների շնորհիվ ցուցահանդեսի ընթացքում կնքվեցին բազմաթիվ գործարքներ։
«Մեր այցելուներին մենք առաջարկում ենք հիփոթեքային վարկեր՝ գործող տոկոսադրույքից 0.5% ցածր բոլոր նախագծերի համար։ ՄԼ Մայնինգ ընկերության հետ «Նոր Երևան» նախագծում, երկրորդ մասնաշենքից բնակարան ձեռք բերելու դեպքում, առաջին տարվա համար վարկը հասանելի է ընդամենը 9.9% տոկոսադրույքով, այնուհետև գործում են արտոնյալ պայմաններ։ Ամիօ Բանկը որպես նորարարական ֆինանսական գործընկեր, ուշադրություն է դարձնում թե´ հաճախորդների, թե´ գործընկերների կարիքներին և տրամադրում բարձրակարգ ու թափանցիկ բանկային ծառայություններ՚,-ասաց Ամիօ բանկի Հիփոթեքի և ավտովարկավորման կենտրոնի ղեկավար Հենրիկ Մանուկյանը:
Ամիօ Բանկը կարևորում է հաճախորդների հետ անմիջական շփումը, իսկ տաղավարը դարձավ այն վայրը, որտեղ այցելուների երազանքները վերածվեցին ծրագրերի։ Այցելուները բացահայտեցին լավագույն հիփոթեքային լուծումները և համոզվեցին, որ իրենց նոր տունը կարող է լինել ավելի մոտ, քան պատկերացնում էին։
Ամիօ բանկ․ քո վստահելի ուղեկիցը դեպի նոր տուն։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
























































