Մի քննադատեք մեզ, այլ հավատացեք. Եղիշե Մելիքյան
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` Իռլանդիայի դեմ տոնած հաղթանակը փոքր քայլ է մեծ նպատակի ճանապարհին:
«Այսօրվա խաղի պլանը հաղթելն էր: Կարևորն այն է, որ խփած գոլերը մեզ հաղթանակ բերեցին: Մի խնդրանք ունեմ, մի քննադատեք մեզ, այլ հավատացեք: Շնորհակալ եմ երկրպագուներին, որ 0:5 պարտությունից հետո մեզ մենակ չթողեցին: Եթե միասին լինենք, ամեն ինչ լավ կլինի: Սա շատ կարևոր մեկ քայլ առաջ է: Մենք շատ խնդիրներ ունենք, սակայն քիչ-քիչ պիտի լուծենք այդ խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:
Մելիքյանի խոսքով` պաշտպանները Պորտուգալիայի դեմ խաղում և Իռլանդիայի դեմ հանդիպմանը հոգեբանորեն այլ մոտեցումներ են ունեցել, ինչը, ըստ մարզչի, գովելի է:
«Շատ շնորհակալ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք խաղադաշտում նվիրված խաղ ցուցադրեցին»,-առանձնացրեց նա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Իռլանդիային ու հաղթեց 2:1 հաշվով:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































