Դոհային հասցված հարվածներից հետո Թրամփը զրուցել է Իսրայելի և Կատարի առաջնորդների հետ. Սպիտակ տուն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դոհային հասցված հարվածներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Իսրայելի և Կատարի առաջնորդների հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ըստ նրա՝ Թրամփը Կատարի էմիրին վստահեցրել է, որ «դա այլևս նրանց հողի վրա չի կրկնվի»։
Լևիթը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները հարվածից առաջ տեղեկացրել են Թրամփի վարչակազմին։
«Կատարի՝ ինքնիշխան պետության և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի միակողմանի ռմբակոծությունը, որը շատ ջանասիրաբար աշխատում է և քաջաբար ռիսկի է դիմում մեզ հետ խաղաղության հասնելու համար, չի նպաստում ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Ամերիկայի նպատակներին»,- հայտարարել է նա։
Լևիթը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամների սպանությունն անվանել է «արժանի նպատակ»՝ նշելով, որ Թրամփն Մերձավոր Արևելքում իր դեսպանին անմիջապես հրամայել է նախատեսված գործողության մասին տեղեկացնել Կատարի պաշտոնյաներին։
Կատարը հայտարարել է, որ նախապես տեղեկացված լինելու մասին տեղեկությունները կեղծ են, հաղորդում է Al Arabiya-ն։
«ԱՄՆ պաշտոնյայից ստացված հաղորդագրությունը հնչել է Դոհայում Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով առաջացած պայթյունների ձայների ժամանակ», - հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































