ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուհին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ՇնորհավորելովՊՀԾ տնօրենին նշանակման կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում պարենային անվտանգության և հումանիտար ոլորտի այլ խնդիրների հասցեագրման ջանքերում ՊՀԾ ծրագրերի կարևորությունը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների և գրանցված արդյունքների կապակցությամբ` կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների նախանշումը:
Անդրադառնալով ՊՀԾ՝ 2026-2030թթ. համար Հայաստանի ռազմավարական ծրագրին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է առկա կարիքների և առաջնայնությունների հասցեագրման վրա հիմնված համապարփակ գործողությունների ծրագրի մշակումն ու իրականացումը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































