Ուշագրավ ճանապարհորդություն աշխարհի հնագույն քաղաքներից մեկով՝ Երևանով. The Times
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ բրիտանական The Times պարբերականի «Հետաքրքիր ճանապարհորդություն աշխարհի հնագույն քաղաքներից մեկով» վերնագրով հոդվածի՝ Հայաստանի մայրաքաղաք Երևան արժե այցելել իր տպավորիչ ճարտարապետության, Արարատ լեռան տեսարանների և հինավուրց մշակույթի համար։
«Երևանը լցված է Արևմտյան Եվրոպայից եկած զբոսաշրջիկներով։ Գտնվելով Կովկասում՝ ծովից հեռու, Հայաստանի մայրաքաղաքն ունի յուրահատուկ, գրավիչ մթնոլորտ։ Խորհրդային դարաշրջանի կոպիտ ճարտարապետությունը տեղակայված է ուղղագիծ բազմաբնակարան շենքերի կողքին, իսկ առատ ճաշատեսակներն ուղեկցվում են թթի թունդ օղիով և անհավանական քաղցր նռան գինով։
Երևանն աշխարհի մշտապես բնակեցված հնագույն քաղաքներից մեկն է, և քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա են խոյանում հինավուրց տաճարները։ Քաղաքը նայում է խորհրդավոր Արարատ լեռանը՝ Նոյյան տապանի հանգրվանին։ Պայծառ արևոտ օրերին լեռան գագաթը, կարծես, լողում է հորիզոնի վերևում՝ հափշտակող տեսարան ստեղծելով»,- գրում է բրիտանական պարբերականը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































