Ժողովուրդն այլևս չի մոլորվում գեղեցիկ բեմադրություններով. Շիրազ Մանուկյանց
ОБЩЕСТВО
«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանց-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանը այսօր քայլում է Երևանի փողոցներով՝ ամեն քայլը բեմադրած, կողքին տեսախցիկներ, պատրաստի սցենարներ, վերահսկվող ժպիտներ։ 2018 թ-ին իր հետ չափազանց շատ էին լուսանկարներ անում, իսկ հիմա մեկ կամ երկու անձ, որոնք կարծես նախապես սցենարով իրեց դերը ստացել էին։ Մարդիկ ովքեր բարևում են ստիպված են, որովհետև հարգում են վարչապետի պաշտոնը և ոչ թե պաշտոնավարող անձին։ Բայց նա քայլում է մի Երևանով, որտեղ հենց այս ժողովրդն է առաջինը ուզում տեսնել նրա հեռանալը՝ խաղաղ և առանց ցնցումների։ Սա այն նույն քաղաքն է, որը մի ժամանակ հավատացել էր նրա խոսքին, կանգնել էր կողքին, բայց հիմա տեսել է ճշմարտությունը՝ կեղծ խոստումներն, անարդարությունները, պառակտված հասարակությունն ու ձախողված պետականությունը։ Փաշինյանն այսօր շրջում է մի քաղաքով, որտեղ ժպիտների հետևում կա հիասթափություն, ուրախության տեսարանների ետևում՝ դժգոհություն, իսկ լռության մեջ՝ բարձրացող պայքարի ձայն։ Ժողովուրդը այլևս չի մոլորվում գեղեցիկ բեմադրություններով։ Ժողովուրդը սպասում է նրան՝ ով չի պատասխան պիտի տա իր խոսքի, իր քայլերի ու իր ձախողումների համար։




















































