Հայաստանի մրցակիցներ Իռլանդիան ու Հունգարիան խաղացին 2:2 (տեսանյութ)
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրում Իռլանդիայի հավաքականի հավաքականը Դուբլինում ընդունեց Հունգարիայի թիմին եւ կարողացավ հասնել 2:2 հաշվով ոչ ոքի արդյունքի ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո։
Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Բուդապեշտի «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգասը։ 16-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Ռոբերտ Շալաին, որը 53-րդ րոպեին հեռացվեց։
Նախքան այդ իռլանդացիներից 49-րդ րոպեին աչքի էր ընկել իտալական «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։ Ավելացված երրորդ րոպեին Իռլանդիայի երկրորդ գոլը խփեց «Սուոնսիի» հարձակվող Ադամ Այդան։
Սեպտեմբերի 9-ին Հունգարիան կընդունի Պորտուգալիային, Իռլանդիան Երեւանում կմրցի Հայաստանի հավաքականի հետ։
ԱԱ-2026, ընտրական մրցաշար, եվրոպական գոտի
F խումբ, առաջին տուր
Իռլանդիա - Հունգարիա՝ 2:2 (տեսանյութ)
Էվան Ֆերգյուսոն, 49, Ադամ Այդա, 90+3 - Բարնաբաշ Վարգա, 3, Ռոլանդ Շալաի, 16
Հեռացում՝ Ռոլանդ Շալաի (Հունգարիա), 53
Հայաստան - Պորտուգալիա՝ 0:5 (տեսանյութ)
Ժոաու Ֆելիշ, 10, 61, Կրիշտիանու Ռոնալդու, 21, 46, Ժոաու Կանսելու, 32
Հետևեք մեզ՝ այստեղ




















































