Սլովակիան իր զինվորներից ոչ մեկին չի տեղակայի Ուկրաինայի տարածքում. Ռոբերտ Ֆիցո
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիան զինվորներ չի ուղարկի Ուկրաինա, բայց լոգիստիկ օգնություն կցուցաբերի այս երկրին միջազգային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ ելույթ ունենալով սլովակյան ռադիոյի «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սլովակիան իր զինվորներից ոչ մեկին չի տեղակայի Ուկրաինայի տարածքում։ Մյուս կողմից, սակայն, Սլովակիան կարևոր երկիր է լոգիստիկայի առումով։ [Ուկրաինայի] անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի դեպքում մենք կկարողանանք օգնել։ Մենք պատրաստ ենք [դրան]», - նշել է վարչապետը։
Սլովակիան, ինչպես հետևում է Ֆիցոյի հայտարարությունից, Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներին հնարավորություն կտա օգտվել իր տրանսպորտային ենթակառուցվածքներից։
Նրա խոսքով, դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի համար միջազգային անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր կնքվի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































