33-ամյա մայրը և նրա անչափահաս տղան ու աղջիկը ջերմային այրվածքներով տեղափոխվել են բկ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ են տեղափոխվել։
Համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Վահագնի գյուղից են, և այրվածքները ստացել են կենցաղային գազաբալոնի փականի պայթյունի կամ անսարքության հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները Լոռու մարզի բնակիչներ՝ 33-ամյա Նարինե Ա․-ն, և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































