Անչափահաս ադրբեջանցին ահաբեկչական հարձակում էր նախապատրաստում Ռուսաստանում. «Многонационал»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անչափահաս ադրբեջանցին ահաբեկչական հարձակում էր նախապատրաստում Նիժնի Նովգորոդի մարզում։ Այս մասին գրում է «Многонационал» թելեգրամյան ալիքը։
«Պատանի վահաբականը կամավոր միացել է իր սիրելի միջազգային ահաբեկչական կազմակերպությանը։ Նա անցել է ուսուցում և գնել է ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները։
Դեռահասը համացանցում քարոզել է ահաբեկչական կազմակերպության գործունեությունը, տարածել դրա խորհրդանիշները և պատրաստվում էր ահաբեկչական հարձակում իրականացնել շրջանի տարածքում։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն իմացել են նրա ծրագրերի մասին։
Խուզարկության ընթացքում նրա բնակարանից առգրավվել են արմատական կրոնական գրականություն, հեռախոսներ, կազմակերպված հանցավոր խմբավորման՝ Ադրբեջանի պետության դրոշներ, սառը և օդաճնշական զենքեր, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ։
Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը դեռահասին դատապարտել է ութ տարվա ազատազրկման՝ առավելագույն անվտանգության ուղղիչ գաղութում»,- նշել է թելեգրմայնա ալիքը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































