Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի վարկանիշը մոտ 5 անգամ ավելացել է․ հարցախույզ
ПОЛИТИКА
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը շարունակում է ցածր մնալ։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք կուսակցության՝ «Նոր ուժի» վարկանիշը վերջին երկու ամիսների ընթացքում աճել է գրեթե 5 անգամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասած GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։
Հարցվածների 13,4 տոկոսը պատրաստ է քվեարկել Կարապետյանի գլխավորած ուժի օգտին։
«Այս ցուցանիշը հունիսի համեմատ 10,6 տոկոսով աճել է, նախորդ ցուցանիշը մոտ 2,8 տոկոս էր, այսինքն՝ գրեթե 5 անգամ աճ ունենք այս 2 ամիսների ընթացքում»,- նշեց Նավասարդյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 17,3 տոկոսը, «Հայաստան» դաշինքին իր քվեն տալու պատրաստակամություն է հայտնել 6,4 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը նշել է 3,8 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի (ՀՀԿ) օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,4 տոկոսը։ Մյուս կուսակցություններն ու ուժերը 3 տոկոսից ցածր ցուցանիշ են գրանցել։




















































