Միացյալ Նահանգները կարող է զրկվել իր միակ հետազոտական սառցահատից
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները կարող է զրկվել իր միակ հետազոտական սառցահատից, որն օգտագործվել է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման ուսումնասիրության համար, հաղորդում է NBC-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը նախատեսում է շահագործումից հանել Nathaniel B. Palmer սառցահատը և հետաձգել դրա փոխարինողի կառուցումը։ Այդ որոշումը կապված է գործող վարչակազմի կլիմայի հետազոտության նկատմամբ քննադատական վերաբերմունքի հետ. կրճատվում են բյուջեները, դրամաշնորհները, աշխատատեղերը, ինչպես նաև դադարեցվում է համապատասխան զեկույցների հրապարակումը։
Հիմնադրամը մտադիր է իր մնացած ռեսուրսները կենտրոնացնել ԱՄՆ Անտարկտիդայի կայանների աշխատանքի պահպանման վրա և փորձել սառցահատին փոխարինող գտնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլին պետքարտուղար Մարկո Ռուբիոն լուծարել է կլիմայի փոփոխության վերաբերյալ ԱՄՆ միջազգային քաղաքականության համակարգման համար պատասխանատու Գլոբալ փոփոխությունների վարչությունը։
Ըստ պաշտոնյաներից մեկի՝ նման որոշումը կարող է բարդացնել կլիմայական հարցերի շուրջ միջազգային համագործակցությունը ամենաանհարմար պահին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































