Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը: Այդ օրը նշվում է որպես Արցախի անկախության օր։ Երկրորդ տարին անընդմեջ անկախության օրն Արցախում նշելն անհնարին է դարձել՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախահայերի՝ իրենց բնօրրանից բռնի տեղահանման հետևանքով։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք ոչ միայն օրվա խորհրդի, այլ նաև վերարժևորման ճանապարհի մասին նոր իրականության համատեքստում։ Տիկին Հակոբյանն ասում է՝ 2020 թվականից արդեն այսպիսի օրերի խորհուրդների հետ կապված զգացողությունները փոխվել էին: «Արցախի անկախությունից ի վեր տասնամյակներ շարունակ այսպիսի օրերը նույն կերպ են սկսվել։ Վաղ առավոտից ամեն տեղ թևածել է օրվա խորհուրդը։ Ամեն ինչ սկսվել է Եղբայրական պանթեոն այցելելուց, մեր նահատակներին հարգանքի տուրքն առանց պաթոսի ու ձևականությունների մատուցելուց։ Բարձր գլխով, նույնիսկ ժպիտով այցելել ենք նրանց ու գլուխ խոնարհել։ Դպրոցներում՝ անկախ նրանից, թե որ առարկայի դասաժամն էր, ուսուցիչը, միևնույնն է, անընդհատ խոսում էր օրվա խորհրդի մասին, հիշողություններ ու ոգևորություն փոխանցում երեխաներին։ Միշտ նշվում էր, որ անդադար պետք է կարևորել այդ օրը։ Մինչ պատերազմը երեկոյան ժամերին ընտանիքները հավաքվում էին տոնական սեղանների շուրջ, դրսում հրավառություն էր, համերգ, որով և այդ օրն ավարտվում էր, բայց խորհուրդը մնում էր։ Պատերազմից հետո տոնական որևէ միջոցառում երբևէ չեղավ Արցախում, բայց խորհուրդը նույն կերպ պահպանվեց։ Այցելում էինք Եղբայրական պանթեոն գլխիկոր, որովհետև մեղավոր էինք մեզ զգում. այն, ինչի համար տղաները նահատակվեցին, ի զորու չեղանք պահել։ Բայց ամեն անգամ այցելում էինք խոստումով, որ կանգ չենք առնելու, շարունակելու ենք պայքարը, և անպայման իրենց իղձերն ու երազանքները անկատար չեն մնալու, ինչպես և այն գաղափարը, հանուն ինչի իրենք զոհվել էին։ Առավոտվանից շատ եմ մտորել այս հարցերի շուրջ։ Շատ դժվար է, երբ քո տան դուռը պետք է փակես։ Ցավոք, այսօր Հայաստանում հենց իշխանություններն են դա շահարկողը և ամեն կերպ այլ քողի տակ ներկայացնողը։ Ունեինք ընտրություն՝ կա՛մ մնալ մեր տներում, կա՛մ ուղղակի փրկել արժանապատվությունը։ Ոչ թե գերադասեցինք մեր արժանապատվությունը, այլ յուրաքանչյուրն իր ներսում որոշում կայացրեց. պայքարել ենք հանուն հայրենիքի, մեր նահատակները զոհվել են քաջի մահով, որպեսզի այդ արժանապատվությունն ունենանք։ Որոշեցինք պահել արժանապատվությունը ու փակեցինք տան դռները։ Նույնիսկ այս պարագայում որևէ մեկս իրավունք չունի այդ օրը գլուխը կախելու, տխրելու, ողբալու, նահատակները մեզ չեն տվել այդ իրավունքը, և այդ իրավունքը մեզ չեն տալիս նաև ապագա սերունդները, որովհետև Արցախը ոչ թե ժառանգել ենք մեր նախնիներից, այլ պարտք ենք վերցրել սերունդներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Ընդգծում է՝ անցյալի կարևորումը և դրա մասին անընդհատ խոսելը շատ կարևոր է, քանզի դա է ուժի նոր պաշար տալու բոլորին։ «Պայքարի հետևից գնալու համար կամք է պետք, ու հենց այս օրը պետք է կարևորենք մեր կամքը՝ գնալու նպատակի հետևից։ Մի իրավիճակում ենք, երբ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի խլեն մեր արժանապատվությունը, որպեսզի կոտրեն մեզ։ Այսօրվա խորհրդում պետք է շատ կարևորենք ուժն ու կամքը, որպեսզի կարողանանք կատարել այն պատգամը, որը մեզ են թողել մեր նահատակները, և կարողանանք մեր սերունդներին տալ այն պարտքը, որից, ըստ էության, իրենց զրկել ենք, այն է՝ հայրենիքից։ Սա պետք է լինի ամեն ինչի հիմքում, և Հայաստանի Հանրապետությունում՝ մեր հայրենիքում, շրջապատված մեր արժանապատիվ հայրենակիցներով (այդ ամենից առանձնացնում եմ իշխանություններին), պետք է հասկանանք, որ որևէ բան չի ավարտվել, որքան էլ մեզ փորձեն հակառակը համոզել»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նպատակին հավատալու և դրա հետևից գնալու համար մեզ ուժ, կամք, հաստատակամություն և վստահություն է պետք։

Անդրադառնում ենք նաև նախաստորագրված «Խաղաղության պայմանագրին», որը շատերն են որակում որպես Արցախի էջը փակելուն ուղղված հերթական՝ փաստաթղթավորված քայլ։ «Այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում մեր շուրջ, բնավ մտածմունք չէ Հայաստանի մասին, դա գործընթաց չէ Հայաստանի անվտանգության ու բարօրության մասին։ Հակառակը՝ դա էապես վտանգում է Հայաստանի Հանրապետությունը։ Ի սկզբանե Արցախի հարցը և Արցախը զուտ մեր քմահաճույքը չէր։ Առանց Արցախի ու Արցախի հարցի՝ քաղաքական իրավիճակում շատ թույլ դիրքերում է գտնվում Հայաստանը, որովհետև Խորհրդային Միության փլուզումից և անկախանալուց հետո Հայաստանը՝ որպես սուբյեկտ, աշխարհում ընդունվել է ու բանակցային սեղանի շուրջ նստելու և օրակարգային հարցեր քննարկելու հնարավորություն ունեցել է՝ բացառապես պայմանավորված Արցախի հարցով, բայց դա անմիջականորեն առնչվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների հետ։ Այսօր այդ հարցը օրակարգից հանելով՝ անվտանգային ուղիղ թիրախի տակ է հայտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես ֆիզիկապես, այնպես էլ քաղաքականության մեջ Արցախը Հայաստանի Հանրապետության պաշտպանն էր, ձեռքը, վահանը։

Հիմա Հայաստանը նույնիսկ քաղաքական առումով է մնացել անպաշտպան՝ պայմանավորված Արցախի հարցը «փակելու» հետ։ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն գնացին այս ամեն ինչի հետևից, որպեսզի Հայաստանի մասով պահանջները կատարելու պարագայում ունենան լեգիտիմ պատճառաբանություն, որ խնդիրն Արցախում էր, և դեռ ընթացք կա, որ կարողանանք հաղթահարել այդ խնդիրները»,-հավելում է պատգամավորը։

Խոսելով վաշինգտոնյան բանակցությունների մասին՝ տիկին Հակոբյանն ասում է, թե կինոդիտումը, որը մեզ համար կազմակերպել էին իշխանությունները, որևէ առնչություն չունի խաղաղության հետ։ «Մեզանից յուրաքանչյուրը երազում է, ցանկանում է այդ արժանապատիվ խաղաղությունը, բայց եթե սթափ ուղեղով ենք հետևում գործընթացներին, ապա ակնհայտ է, որ իրենց նախաստորագրած փաստաթղթում կամ կազմվելիք «Խաղաղության պայմանագրում» որևէ հստակեցված դրույթի չենք հանդիպում։ Օրինակ՝ շատերիս մոտ է հարց առաջանում, թե խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար ո՞ր սահմանների ներսում է լինելու։ Իրենք պատճառաբանում են, որ նման դրույթներ չեն ներառվել փաստաթղթում։ Այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ դրանք լինելու են կամ արդեն իսկ կան բանավոր պայմանավորվածությունների արդյունքում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունն իրեն լեգիտիմ իրավունք վերապահեց իր հանձնողական, պարտվողական քաղաքականության մեջ մեղադրել Ռուսաստանին՝ համարելով նրան որպես կողմ, նույնը տեղի է ունենալու ԱՄՆ-ի հետ։ Թուրքիայի կողմից այս օրերին անդադար հնչում է հատկապես «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Այս պարագայում մեղավորը լինելու է ԱՄՆ-ն։ Ի դեպ, տեսնելով Ռուսաստանի նախադեպը՝ ԱՄՆ-ն շատ լավ դիրքավորվել է՝ բացահայտ ցույց տալով իր ուղղակի վկա կամ միջնորդ լինելը երկու կողմերի միջև, բայց ոչ ավելին։ Իսկ ինչպե՞ս է սա ներկայացվում մեր հասարակությանը։ Ցավոք, հասարակությունը հակված է վերցնել մեղրածոր այդ բացատրությունները, և ի վերջո, հատկապես մեր նման կեղեքումների մեջ հայտնված հասարակությունը անպայման ուզում է լավը տեսնել ու լավը վերցնել, ուզում է շատ արագ ընկալել այդ խաղաղությունը, ինչպես, օրինակ՝ Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Բայց, ցավոք, այդպես չէ, նախադեպը կա, և դա Արցախն է։ Դա խաղաղությունը չէր, այլ խաղաղության իմիտացիան էր, որը ստեղծել էին այս իշխանությունները»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула