Կարմրաշենում 1 առաջին դասարանցի կա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում այս տարի կա միայն մեկ առաջին դասարանցի։
Եթե Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների
պակաս չկա, ապա մարզերում պատկերը լրիվ այլ է, աշակերտները քիչ են, իսկ առաջին դասարանցիները՝ էլ ավելի քիչ։
MediaHub-ի հետ զրույցում Կարմրաշենի համայնքի ղեկավարը նշեց, որ չնայած մեկ առաջին դասարանցի ունեն՝ ոչինչ չի խանգարի, որ երեխան պատշաճ կրթություն ստանա։
«Այո, մեկ հոգի է առաջին դասարանցի, մասնագետները շատ լավն են, ոչինչ չի խանգարի, որ երեխան լավ կրթություն ստանա։ Դպրոցում մոտ 43-44 աշակերտ ունենք»,–նշեց համայնքի ղեկավար Ջանիկ Մարտիրոսյանը։
MediaHub-ն այսօրվա ընթացքում ներկայացրել է, թե ինչ պատկեր
է Հայաստանի սահմանամերձ համայնքներում, քանի աշակերտներ ունեն սահմանամերձ համայնքների և մարզային դպրոցները։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































