Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ չլուծված․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Օգոստոսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է «Անհայտ կորած անձանց միջազգային օրը»։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականին՝ ընդգծելու պետությունների պարտավորությունը պարզելու անհայտ կորածների ճակատագիրն ու ապահովելու նրանց ընտանիքների իրազեկվածությունը։ Հայաստանում խնդիրը շարունակում է մնալ չլուծված․ ներկայումս ավելի քան 2700 անձ պաշտոնապես համարվում է անհայտ կորած։ Նրանց զգալի մասը անհետ կորել է Ղարաբաղյան առաջին պատերազմի (1988–1994 թթ.), իսկ մյուսները՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով»։ Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2004 թ.-ից հետևողականորեն բարձրաձայնում է անհայտ կորածների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցը։ Կազմակերպությունը մշտապես մատնանշել է․

  • ընտանիքների՝ հարազատների ճակատագրի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումները,
  • միասնական տեղեկատվական բազայի բացակայությունը,
  • պետական մարմինների անարդյունավետ և երբեմն կրկնվող գործառույթները,
  • ԴՆԹ փորձաքննությունների արդյունքներում առկա անճշտությունները,
  • ընտանիքների՝ սոցիալական, իրավական, ֆինանսական և հոգեբանական կարիքների անբավարար հոգածությունը պետության կողմից։

2024 – 2025 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՄԱԿ աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում մի շարք անհայտ կորած անձանց ընտանիքներին ապահովեց հոգեբանական և իրավական աջակցությամբ։  Անհայտ կորած անձանց  իրավունքների պաշտպանության նպատակով Կազմակերպությունը դիմեց ՄԱԿ-ի բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին։ Նրանցից  չորս անհայտ կորած անձանց գործով 2025 թ. ապրիլին Խումբը համապատասխան հարցադրումներ է ուղարկել Ադրբեջանին՝ հորդորելով տրամադրել տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի մասին։  

Օրենսդրական բարեփոխումների հրամայականի, մասնավորապես՝ անհայտ կորած անձանց վերաբերյալ համապարփակ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկու տասնամյակ տևողությամբ ջատագովությունը կարծես առաջին շոշափելի արդյունքներն արձանագրեց 2024 թվականից սկսած, երբ անհայտ կորածի մասին օրենքի հայեցակարգի ու նախագծի մշակման աշխատանքները վերսկսվեցին ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ։ 2024 թ. վերջին Կազմակերպությունը ստացավ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) նախագիծն ու հիմնավորումը՝ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։

2025 թ. մարտի սկզբին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց Օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները, որից կարճ ժամանակ՝ շուրջ երկու շաբաթ անց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Նախագծում տեղ էին գտել նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկությունների մի մասը։ Նախագիծը հանրային քննարկման դրվեց մինչեւ 2025 թ. ապրիլի 10-ը եւ Կազմակերպությունը վերստին ներկայացրեց իր առաջարկությունները։       

Կազմակերպության կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ ձևավորվեց համաձայնություն, բացառությամբ անհայտ կորած անձանց հարցերը համակարգող պետական մարմնի վերաբերյալ առաջարկությանը։

Օրենքի նախագիծն առաջարկում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանել որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմին, մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է այն գնահատել որպես խնդրահարույց և ոչ արդյունավետ, քանի որ անհայտ կորած անձանց հարցերով պետք է զբաղվի անաչառ և անկախ իրավասու պետական մարմին։ Ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ-ին չունի բավարար անկախություն և հանրային հաշվետվողականություն՝ գործելու որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին։ Բացի այդ՝ ԱԱԾ-ի գործունեությունն իրականացվում է հիմնականում գաղտնիության ռեժիմով, ինչը փաստացի բացառում է հանրային վերահսկողությունը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որպես լիազոր մարմին առաջարկել է ձևավորել ինքնավար մարմին, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունն այդ առաջարկությունը մերժեց՝ նշելով, որ նոր մարմնի ստեղծումը կարող է լինել բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը․ անհայտ կորած անձանց հարցերով լիազոր անկախ մարմնի ստեղծումը լիարժեքորեն արտացոլում է միջազգային չափանիշներից բխող պահանջները։

Այնուամենայնիվ, ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում անհայտ կորած անձանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև նրանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ու ապահովման մեխանիզմների ձևավորումը շարունակում է խաթարվել՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված, այդ թվում՝ անհրաժեշտ քաղաքական կամքի և ռեսուրսների պակասով։

Նման պայմաններում, որպես այլընտրանքային լուծում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումում առաջարկել է դիտարկել ՀՀ դատախազությանը անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմնի կարգավիճակ վերապահելու տարբերակը, քանի որ այն ունի բավարար չափի անկախություն, հաշվետվողականություն ՀՀ Ազգային ժողովի առջև, հանդիսանում է սահմանադրական ինստիտուտ։ Որպես սահամանդրական ինստիտուտ այն օժտված է լեգիտիմության ավելի բարձր աստիճանով,  կարգավիճակն ավելի կայուն է և չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ նախատեսելու։

Ինչ  վերաբերում է անհայտ կորած անձանց խնդրի լուծման ուղղությամբ միջազգային մեխանիզմների կիրառմանը, վերստին ընդգծում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2007 թվականին 1553 բանաձևով Հարավային Կովկասի պետություններին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը ներկայացված առաջարկությունների կատարման ոչ բավարար վիճակը, որին անդրադարձել ենք «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության վիճակը ՀՀ-ում» զեկույցում։

Հաշվի առնելով անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության շարունակական անհրաժեշտությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհայտ կորած անձանց ճակատագրի, գտնվելու վայրի և կորչելու հանգամանքների, ինչպես նաև նրանց ընտանիքների խնդիրների վերաբերյալ գրությամբ 2023 թ.-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ հրատապ համարելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այցելության կազմակերպումը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու հակամարտող երկրների կողմից 2007 թ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած Անհայտ կորածների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ 1553 (2007) բանաձևի իրականացման, նշված բանաձևում ամրագրված մոտեցումներին անդրադառնալու և հակամարտության կողմերի պատասխանատվությունը ուսումնասիրության առարկա դարձնելու համար, ինչը կարող է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և հետագայում հակամարտության դե-էսկալացիային: Ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել են, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանը 2021-ին եղել է Հայաստանում և Ադրբեջանում և իր այցի արդյունքներն ամփոփել զեկույցով, որի հիման վրա էլ ընդունվել է ԵԽԽՎ 2391 (2021) բանաձևը կոնֆլիկտի հումանիտար հետևանքների վերաբերյալ:

2025 թվականի մայիսին Կազմակերպությունը կրկին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, իսկ հուլիսի 23-ին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլաերթիին՝ խնդրելով կազմակերպել ԵԽ հատուկ զեկուցողի կամ համապատասխան ներկայացուցչի այցը Հարավային Կովկասի պետություններ՝ Վեհաժողովի 1553 (2007) բանաձևում նշված առաջարկությունների կատարման վիճակը ուսումնասիրելու և քննարկելու, ինչպես նաև անհայտ կորածների հարցը ԵԽԽՎ օրակարգում ներառելու և ուշադրության կենտրոնում պահելու համար։

Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը ջանքեր գործադրի ԵԽԽՎ կողմից 1553 բանաձևով ներկայացված առաջարկությունների կատարման երկրորդ գնահատման կազմակերպման ուղղությամբ։

Անհայտ կորածների խնդրի լուծմանն ուղղված միջազգային մեխանիզմների կիրարկման հետ մեկտեղ խիստ կարևոր է նաև անհայտ կորածների խնդիրները Հայաստանի Հանրապետության պետական օրակարգի առաջնահերթություն դարձնելը՝ թե՛ սոցիալական, հոգեբանական և իրավական աջակցության, և թե՛ արդարության և մարդու արժանապատվության ապահովման տեսանկյունից։

Այսպիսով, անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ չլուծված և պահանջում է պետական ու միջազգային մակարդակով համակարգված, հետևողական և պատասխանատու քայլեր։

Խնդրի իրավական, ինստիտուցիոնալ և սոցիալական բաղադրիչները դեռևս բավարար լուծում չեն ստացել, իսկ ընտանիքները շարունակում են ապրել անորոշության, սպասման և անպատասխան հարցերի մեջ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու ջատագովությունը և գործնական աջակցությունը՝ համատեղելով ազգային օրենսդրական բարեփոխումների խթանումը, միջազգային մեխանիզմների կիրարկումը՝ ապահովելու անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը և արժանապատվությունը»,–նշված է հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship