Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով պետք է միանար ընտրանու ճամբարին, ունի ոտնաթաթի վնասվածք։ Նրա մասնակցությունը առաջիկա խաղերին դեռևս հարցական է։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։ Կա ևս մեկ բացակայություն․ «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վնասվածքի պատճառով չի միացել Հայաստանի հավաքականի ճամբարին։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 9-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Երկու հանդիպումներն էլ անցկացվելու են 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



