Ереван, 10.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Միջանցքների ճակատամարտ. ինչո՞վ են զբաղված տարածաշրջանային երկրները. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Իրանը նյարդայնացած է. Հայաստանը զբաղվում է Անդրկովկասի անվտանգության առևտրով» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Երևան: Շատ փորձագետներ դա անվանում են «անսպասելի, բայց լուրջ մոտիվացված», որովհետև դա տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ միջնորդությամբ «Զանգեզուրի միջանցքի» նոր կարգավիճակը սահմանող և խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարով հուշագրի ստորագրումից հետո:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի առաջնորդի՝ Երևան այցի հիմնական նպատակը «Հարավային Կովկասում սահմանների որևէ փոփոխության անհնարինության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը հաստատելն է», և հատուկ ընդգծել էր, որ «Իրանը, չնայած Հայաստանի հանգստացնող հավաստիացումներին, մտահոգված է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» նախագծով, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ»: Ավելին, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է, որ «տարածաշրջանում հնարավոր է նոր ռազմական բախում Իսրայելի կամ Միացյալ Նահանգների հետ», և որ «Իրանը պատրաստվում է ամենավատ սցենարին»։ Այս առումով որոշ փորձագետներ պատերազմի սկսման ճշգրիտ ամսաթիվ են նշում 2025 թվականի հոկտեմբերի 25-ը։ Այդ օրը Իրանը ոչ պաշտոնապես նշում է պարսից թագավոր Կյուրոս II Մեծի՝ Հին Բաբելոն մտնելը: Այդ իրադարձության մասին շատ է խոսվում, և դրա շուրջ երկրում տեղի է ունենում միապետական ուժերի համախմբում, որոնք տապալվել էին իսլամական հեղափոխության կողմից, և որոնք այաթոլլաների ռեժիմի հետևողական և վաղեմի հակառակորդներն են։ Ճիշտ է, կան նաև Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու այլ միջնորդ սցենարներ, որոնց դեպքում Իսլամական Հանրապետությունը կանջատվի Մերձավոր Արևելքի հիմնական գործընթացներից։ Բացի այդ, Իսրայելը դեռևս չի հասել իր այն նպատակներից որևէ մեկին, որոնք հայտարարել էր Իրանի հետ 12-օրյա պատերազմը սկսելիս, բայց հասել է Իրանի՝ ապագայում բանակցելուց հրաժարվելուն։ Ճիշտ է, այս իրավիճակը դեռևս գնահատվում է տարբեր հայտարարությունների մակարդակով, բայց Թեհրանը փորձում է «մատը զարկերակի վրա պահել՝ ակտիվացնելով աշխարհաքաղաքականության դիսկուրսը»։

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել Իրանի ղեկավարությանը, որ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը չեն վնասում Թեհրանին, բայց դա շատ դժվար է անել։ Դա պայմանավորված է նրանով, որ եթե նա ԱՄՆ–ի հետ համաձայնությունների հասնի, ըստ որոնց, ամերիկացիները տեղում ներգրավված կլինեն տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում, ապա հետագա գործողությունները կախված չեն լինի Հայաստանից։ Այստեղ ամեն ինչ կառուցված է անհասկանալի պարադոքսների վրա: Նախ՝ Երևանը ցանկանում է գնալ եվրոպական ինտեգրման ճանապարհով, բայց դեռևս գտնվում է ԵԱՏՄ-ում։ Բացի այդ, նա ստորագրում է ռազմավարական համագործակցության փաստաթղթեր ԱՄՆ-ի հետ և, միևնույն ժամանակ, խոսում է Իրանի հետ նման փաստաթուղթ ստորագրելու իր մտադրության մասին, չնայած վերջինս թշնամական հարաբերությունների մեջ է Վաշինգտոնի հետ։

Բացի այս ամենը, Թեհրանը իրավիճակը գնահատում է շատ ավելի լայն համատեքստում։ Ներկայում տարածաշրջանում իրականացվում են երկու գլոբալ աշխարհատնտեսական նախագծեր՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքը։ Մասնագետները պնդում են, որ այս ամենի հետևում կա տարածաշրջանային զարգացման երկու մրցակցային տեսլական, որոնք կփոխեն ամբողջ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, և վստահեցնում են, որ հնդկական նախագծի հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, որը ձգտում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում։

Մերձավոր Արևելքի երթուղին փաստացի չի գործում, և ինչպես գրում է թուրքական «Haber 7» հրատարակությունը, «ամեն ինչ շարժվում է դեպի այն, որ Մերձավոր Արևելքը գտնվում է «աշխարհաքաղաքական միջանցքների» բախման եզրին, այնտեղ ցանկացած հետագա ցնցում դառնում է լակմուսի թուղթ՝ ձեռք բերելով իր սեփական իմաստը, քանի որ խոսքը ոչ միայն ապրանքների տեղափոխման, այլ նաև դրանց գոտում լայնածավալ արտադրական գործունեության կազմակերպման մասին է»։

Մեգանախագծերի շուրջ մրցակցությունը առաջատար տերությունների ռազմավարության առարկան է և լրջորեն է ազդում աշխարհում տիրող իրավիճակի վրա։ Ընդ որում, «Զանգեզուրի միջանցքը» աշխարհաքաղաքական առումով ամենախոցելին է նաև այն պատճառով, որ այն տանում է դեպի Իսրայել։

Սա արտացոլվում է Անդրկովկասում ԱՄՆ-ի վերջին գործողություններում, որի նպատակն է տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանին։ Ամերիկյան National Interest հրատարակությունը պնդում է, որ «Միացյալ Նահանգների և ԵՄ-ի համարձակ նախաձեռնությունը Եվրոպան Կովկասով Հնդկա-Միջերկրական տարածաշրջանի հետ կապելու համար արդեն գերազանցում է Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը իր մասշտաբով և ազդեցությամբ»։ Ճիշտ է, գոյություն ունի նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը, որը ձգվում է ավելի արևելք՝ Ուզբեկստանով և Աֆղանստանով, որին, Չինաստանից բացի, կարող են միանալ Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Այս տարբերակը, ի դեպ, ամենաապահովն է տարածաշրջանի հիմնական «խնդրահարույց տարածքներից» իր հեռավորությամբ և այն երկրների ազգային ինքնիշխանության պահպանման առումով, որոնց միջով այն կանցնի։ Սակայն սա արդեն իսկ «միջանցքների ճակատամարտի» իրական նշան է, երբ հիմնական ուշադրությունը աստիճանաբար տեղափոխվում է դեպի Ասիա, և ուղղություններից մեկը, անկասկած, իրանական է։ Դժվար է ասել, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների լրացուցիչ սրացում կլինի 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմից և ամերիկացիների ուղղակի միջամտությունից հետո, չնայած Թեհրանի հռետորաբանությանը դրա նկատմամբ խիստ է։ Եվ Փեզեշքիանի՝ Երևան կատարած այցից հետո էլ իրավիճակը չի փոխվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией