«Մոտակայքում փրկարար չի եղել, որ օգնության գար»․ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մանրամասներ է պատմում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի Քոբուլեթի քաղաքում 24-ամյա հայ երիտասարդի ջրահեղձ լինելիս տարածքում ոչ միփրկարարչիեղել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Սերգեյ Հակոբյանի նշանածը՝ Արիանա Գրիգորյանը։
Նա իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է․ «Ես Արեանա Գրիգորյանն եմ՝ 24-ամյա Սերգեյ Հակոբյանի նշանածը։ Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։
Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքներն այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել։ Խնդրանքս և աղաչանքս՝ դադարեք սուտ լուրերի տարածումը»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































