ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ.Առաջին անգամ սինթեզվել է արհեստական գենը, կայացել է նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1885 – ծնվել է դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանը:
1906 – ծնվել է հայ խորհրդային պտղաբույծ Ասատուր Մարգարյանը:
1936 – ծնվել է ճարտարապետ Գրիգոր Գրիգորյանը:
1939 – ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Յավրյանը։
1945 – ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ, դարպասապահ Ալ յոշա Աբրահամյանը։
1978 – վախճանվել է գրականագետ Սողոմոն Սողոմոնյանը:
1982 – ծնվել է ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ Կարո Փարիզյանը։
2000 – վախճանվել է բժիշկ, հոգեբույժ և առողջապահության կազմակերպիչ Հրաչիկ Փանոյանը։
2006 – սկսվել է ավանդների փոխհատուցման վճարումները 70-ն անց այն միայնակ կենսաթոշակառուներին, ովքեր ընդգրկված են ընտանեկան նպաստների ցուցակում:
2009 – Սևանա լճի ափին հայկական և վրացական խմբերի մասնակցությամբ անցկացվել է «Երաժիշտները հանուն խաղաղության» խորագրով ռոք երաժշտության փառատոն։
2010 – վախճանվել է հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Վարուժան Նալբանդյանը:
2017- յոթ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում բռնկվել է հրդեհ, որը օրվա երկրորդ կեսից հետո մեկուսացվել է: Վիրավորներ և զոհեր չեն եղել: Ըստ մասնագետների, հրդեհի վայրում այրվել է էթինոլ նյութը:
2020-վախճանվել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը:
ԱՇԽԱՐՀ
430 – վախճանվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:
475 – հռոմեացի գեներալ Օրեստը զավթել է իշխանությունը Արևմտյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք Ռավենայում՝ ստիպելով կայսր Հուլիոս Նեպոտին փախչել:
1189 – Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում խաչակիրները՝ Գի դե Լուզինիանի ղեկավարությամբ, պաշարել են Ակրա քաղաքը:
1521– օսմանյան թուրքերի զորքը գրավել է Բելգրադը:
1565 – հիմնադրվել է ԱՄՆ-ի առաջին քաղաք Սենտ Օգուստինը՝ Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։
1733 – Նեապոլում կայացել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի պրեմիերան։
1789 – Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի Էնկելադուս արբանյակը:
1790 – Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում Սև ծովում տեղի ունեցած ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթել է Օսմանյան կայսրությանը:
1851– սկսվել է երկաթուղային հաղորդակցությունը Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի միջև:
1859 – Հյուսիսափայլի լույսն այնքան ուժեղ է դարձել, որ այն տեսանելի է եղել ԱՄՆ-ում, Եվրոպայի որոշ տարածքներում և անգամ Ճապոնիայում:
1883 – ժայթքել է ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով կղզին ծածկվել է մոտ 30 կմ հաստությամբ լավայով։
1910 – Չեռնոգորիան հայտարարել է Օսմանյան կայսրությունից իր լիակատար անկախության մասին:
1916 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռումինիային, իսկ Իտալիան՝ Գերմանիային:
1924 – Վրաստանում հաստատված խորհրդային իշխանության դեմ սկսվել է ապստամբություն, որը ձախողվել է: 1937 – ստեղծվել է «Տոյոտա» ընկերությունը։
1938 – անգլիական Նոթթինգեմ քաղաքում կայացել է խոշորագույն շախմատային մրցաշար, որին աշխարհի հզորագույն շախմատիստների շարքում մասնակցել է 4 չեմպիոն՝ Կապաբլանկան, Լասկերը, Ալ յոխինը և Էյվեն: Կապաբլանկայի հետ մրցաշարի հաղթող է ճանաչվել երիտասարդ շախմատիստ Բոտվիննիկը:
1976 –ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում առաջին անգամ սինթեզել են արհեստական գեն:
1990 – Իրաքը Քուվեյթը հայտարարել է իր նոր նահանգ:
1991 – Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության առաջնորդի իր պաշտոնից:
1994 – 290 տարվա օգտագործումից հետո Ռուսաստանում շրջանառությունից հանվել են կոպեկները:
2004 – Սինգապուրում սկսվել է պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































