Սերգեյը 44-օրյա պատերազմի մասնակից էր
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր տեղեկացանք, որ Քոբուլեթիում ողբերգական դեպք է տեղի ունեցել. հայ երիտասարդ է ջրահեղձ եղել։
24-ամյա Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ MediaHub-ի հետ զրույցում Գառնիի համայնքային ծառայության մշակույթի գլխավոր մասնագետ Վարդան Մարտիրոսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Սերգեյը 44-օրյա պատերազմի մասնակից է:
«Շատ լավ տղա էր, ոչ մի վատ բան չենք լսել իր մասին, բոլորս մեծ ցավ ենք ապրում կատարվածի համար»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ջրահեղձ եղած երիտասարդը միջին կարգի ապրող ընտանիքից է եղել, իրենց աշխատանքով ապրող մարդիկ են։ Ունի մեկ եղբայր:
Մեր տեղեկություններով՝ տղան՝ Սերգեյ Հակոբյանը, իր նշանածի և իր ընտանիքի հետ է մեկնել հանգստի։ Պլանավորել էին այնպես, որ նշանածի ծննդյան օրը լինեին այնտեղ։
Երիտասարդի մարմինը դուրս է բերվել ծովից, վաղը տեղի է ունենալու նրա հոգեհանգստի արարողությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































