Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղաuպանnւթյnւնը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին փոխանցում է caucasus-chronicle.com-ը։
Կայքը նշում է, որ սա պատասխան էր հարցազրույց վարողի հարցին, ով նշեց, որ ինքը կակնկալի, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նեթանյահուն պատասխանել է, որ կարծում է, որ «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»:
Այդպիսի օրենք, սակայն, Քնեսեթը չի ընդունել։
Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։
Պատրիկ Բեթ-Դեյվիդը X-ի իր էջում տեղադրել է հարցազրույցը ու կից գրել․ «Վարչապետ Նեթանյահուն պաշտոնապես ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը»։
BREAKING!
— Patrick Bet-David (@patrickbetdavid) August 26, 2025
Prime Minister @Netanyahu OFFICIALLY recognizes the Armenian, Assyrian & Greek genocide committed by the Ottoman Empire. pic.twitter.com/fLtsr41YRy




















































