Թրամփը մտադիր է Վաշինգտոնում սպանության համար վերականգնել մահապատիժը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը ցանկանում է վերականգնել մահապատիժը երկրի մայրաքաղաքում, հաղորդում է NBC News-ը։
«Եթե մայրաքաղաք Վաշինգտոնում ինչ-որ մեկը մարդ սպանի, մենք ամեն ինչ կանենք, որ մեղավորը դատապարտվի մահապատժի, և դա շատ ուժեղ զսպող գործոն է, և բոլորը, ովքեր լսել են դրա մասին, համաձայն են դրա հետ»,- ասել է Թրամփը։
«Մենք այլընտրանք չունենք... Բայց եթե ինչ-որ մեկը մարդ սպանի... դա մահապատիժ է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որում արտահայտել է մահապատիժը ամբողջ երկրում ընդլայնելու իր ցանկությունը։
«Մահապատիժ» ոչ առևտրային տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Գերագույն դատարանը Վաշինգտոնում մահապատիժը վերացրել է 1972 թվականին, իսկ Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը պաշտոնապես վերացրել է այն 1981 թվականին։
Վաշինգտոնի բնակիչներն ավելի ուշ՝ 1992 թվականին, քվեարկել են քաղաքում մահապատիժը չվերականգնելու օգտին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































