Հրազդանի ԳԱՅ-ի նախկին պոստի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ները. կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 106.5 կմ հատվածում ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին ԳԱՅ-ի պոստի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մ.-ի վարած «BMW» մակնիշի Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Հայկ Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 46-ամյա Արկադի Ե.-ի վարած «BMW» ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արկադի Ե.-ի ուղևոր Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Նորա Ե.-ն և Հայկ Ե-ի ուղևորներ 13-ամյա Նորա Ե.-ն, 31-ամյա Հռիփսիմե Ե․-ն և 2-ամյա Հովհաննես Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































