ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է տեղեկություններ հայտնել մաքսանենգ ապրանքների ներմուծման մասին
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել․
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ Հայաստանի սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և այլ մաքսանենգ իրերի ապօրինի տեղափոխումը կանխելու համար։
Քաղաքացիները, ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում․ զանգահարել Թեժ գիծ՝ 060 84 11 99 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։
Կոմիտեն հայտնում է, որ մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին տեղեկատվությունն ուսումնասիրվելու է պատշաճ ձևով՝ ապահովելով լիարժեք գաղտնիություն»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































