Լիբանանի կառավարությունը «կհամոզի» «Հըզբոլլահ»-ի զենքերը վայր դնել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Լիբանանի կառավարությունը մտադիր է օգոստոսի 31-ին հրապարակել «Հըզբոլլահ» շարժման զինաթափման ծրագիրը, հաղորդում է LBCI-ն։
«Մենք խոսում ենք ոչ թե պատերազմի, այլ զենքը վայր դնելու համար «Հըզբոլլահին» համոզելու մասին», – բացատրել է դեսպանը։
Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է՝ Լիբանանը բարգավաճի, բայց այդ ապագայի հիմնական նախապայմանը «Հըզբոլլահի» կողմից իր զենքերից հրաժարվելն է։
Նա հիշեցրել է, որ Իսրայելը պատրաստակամություն էր հայտնել դուրս բերել իր զորքերը Լիբանանից, եթե Բեյրութը քայլեր ձեռնարկի անվտանգությունն ապահովելու համար։
«Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիրը բարգավաճման և կայունության ուղին է», – ասել է դեսպանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































