Քանի արցախցի ընտանիք է բնակարանի հավաստագիր ստացել, քանիսն է իրացվել. վիճակագրություն՝ ըստ մարզերի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարան ստանալու 2,517 ընտանիքի դիմում բավարարվել է և նրանք ստացել են հավաստագիր: Այս մասին Tert.am-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:
«2,517 ընտանիքի դիմում բավարարվել է, ստացել են հավաստագիր. դրանցից 647 հավաստագիր արդեն իրացվել է։
Ըստ մարզերի՝ Արագածոտն – 18, Արարատ – 70, Արմավիր – 91, Գեղարքունիք – 24, Երևան – 155, Լոռի – 67, Կոտայք – 129, Շիրակ – 27, Սյունիք – 45, Վայոց Ձոր – 9, Տավուշ – 12»,- ասաց Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:
Նշենք, որ ծրագրի շրջանակում դիմում կարող են ներկայացնել 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները:




















































