Նախագահը հրամանագրեր է ստորագրել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, իսկ Վաչե Մարգարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նարեկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։




















































