Զելենսկին գովաբանել է Ալիևին և Էրդողանին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «X» սոցիալական ցանցում իր գրառումներում հանգամանորեն գովաբանել է Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներին, որոնք շնորհավորել են նրան Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ։
«Հարգարժան նախագահ, Ուկրաինան և Ադրբեջանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք խորապես շնորհակալ ենք բարեկամ Ադրբեջանին՝ նրա մարդասիրական և այլ աջակցությունների համար։ Մենք անհամբեր սպասում ենք մեր ռազմավարական գործընկերության զարգացմանը՝ մեր երկրների բարօրության համար», – գրել է նա՝ դիմելով Ալիևին։
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ «իմաստուն և ջերմ խոսքերի» համար։
«Հարգարժան նախագահ, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ թուրք-ուկրաինական ռազմավարական գործընկերությունը վճռորոշ նշանակություն ունի մեր ժողովուրդների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ կայունության համար։ Մենք շնորհակալ ենք Ձեզ՝ խաղաղության հասնելու Ձեր անձնական ջանքերի համար և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում», – գրել է Զելենսկին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































