Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամրապնդել էներգետիկ համագործակցությունը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամրապնդել էներգետիկ համագործակցությունը։ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ռոման Մարշավինը Աստրախանում տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպում է անցկացրել Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Քամալ Աբասովի հետ, հայտնում է Pressa24-ը։
Մոսկվան և Բաքուն գոհ են 2013 թվականի՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման միջոցառումների մասին միջկառավարական համաձայնագրի աշխատանքից։
Ռուսական և ադրբեջանական ընկերությունները սերտ փոխգործակցության մեջ են. կնքվել են էներգիայի փոխադարձ մատակարարումների պայմանագրեր՝ էներգահամակարգերում վթարների կամ չնախատեսված վերանորոգումների դեպքում։ Կողմերը դիտարկել են Ադրբեջանի էլեկտրացանցային համալիրի զարգացման հեռանկարային նախագծերը։
«Ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք են ապագա աճի համար։ Հետագայում ևս կխորացնենք համագործակցությունը՝ հենվելով բազմամյա փորձի և ընդհանուր պատմության վրա»,- նշել է Մարշավինը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































