Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում պատերազմի «օտարերկրյա հովանավորների» դեմ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկու հրամանագիր, որոնք պատժամիջոցներ են սահմանում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի օտարերկրյա հովանավորների դեմ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Զելենսկու տելեգրամյան գրառմանը։
Նա տեղեկացրել է, որ առաջին հրամանագրով Ուկրաինան համաժամանակեցրել է Կանադայի պատժամիջոցները ռուսական պատերազմի վրա աշխատող ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։
«Մեր գործընկերների հետ նախապատրաստում ենք նաև գործընկերների իրավասության ներքո ուկրաինական պատժամիջոցների համաժամանակեցման որոշում։ Բոլոր նրանք, ովքեր օգնում են Ռուսաստանին շարունակել սպանությունները և հետագա ագրեսիայի համար ռազմական մեքենա կառուցել, պետք է իրենց վրա զգան աշխարհի իրական ճնշումը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Համաձայն հրամանագրի, պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի, Խորվաթիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բելառուսի և Իրանի քաղաքացիներին։
Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա այստեղ ընկերություններ են Ռուսաստանից, Շվեյցարիայից, ԱՄԷ-ից, Սինգապուրից, Մալիից, Սուդանից, Լատվիայից, Գերմանիայից, Չինաստանից, Բելառուսից, Կիպրոսից և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից։
Երկրորդ հրամանագրով Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել տարբեր երկրների 28 քաղաքացիների դեմ, «որոնք օգնում են ռուսաստանցիներին պահպանել հողի օկուպացիոն ռեժիմը և փաստացի հովանավորում են Ռուսաստանին»։
«Նման անձանց յուրաքանչյուր ազգանվան շուրջ աշխատանք ենք տանում նաև գործընկեր երկրների իրավապահ մարմինների հետ։ Ռուսաստանցի օկուպանտների բոլոր հանցակիցները այսպես թե այնպես պատասխան են տալու Ուկրաինայի և ուկրաինացիների դեմ կատարվածի համար», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































