Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 22-ին ժամը 22։57-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճամփեզրին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




















































