Չկա որևէ երկիր կամ ազգ, որն ավելի թանկ է ինձ համար, քան հայն ու սուվերեն Հայաստանը. Մհեր Ավետիսյան
БЛОГԹանկագին հայրենակիցներ, այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է, և ես ուզում եմ դարձյալ հիշեցնել մեր ժողովրդին, որ անկախ պետություն ունենալ չի նշանակում, որ ինչ ուզում ես, կարող ես անել և կարող ես առաջնորդվել սեփական ցանկություններով ու երազանքներով: Անկախ պետություն ունենալ նշանակում է` դու ունես սխալվելու սուվերեն իրավունք, իսկ խելացի ժողովուրդները ամեն ինչ անում են, այդ իրավունքից չօգտվելու համար:
Սիրելի ժողովուրդ, անկախ պետություն ունենալու և այդ պետությունը մեր ապագա սերունդներին ժառանգելու համար մենք պետք է գիտակցենք, որ պարտավոր ենք ունենալ այնպիսի քաղաքական էլիտա, որը ոչ թե ցանկություններով ու երազանքներով է առաջնորդում մեր պետությունն ու ժողովրդին, այլ հստակ գիտակցում է մեր պետության շահերը, հասկանում է մեր պետության և ժողովրդի անվտանգության ճարտարապետության մոդելը և առաջնորդվում է բացառապես մեր երկրի ու ժողովրդի պետական շահերով` թույլ չտալով, որ մեր երկիրը դառնա գործիք այլ երկրների քաղաքական շահերի համար:
Մեր սրբազան պարտքն է պահպանեկ և փայփայել անգին անկախությունը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



