Կիրիլ Վիշինսկին է կյանքից հեռացել 59 տարեկանում
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող, «Ռոսիա սեգոդնյա»-ի գործադիր տնօրեն և Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին է մահացել 59 տարեկանում՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո։ Նա մահացել է Մոսկվայում այսօր։
2018 թվականի մայիսին, «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ում Ուկրաինայի անվտանգության ծառայության խուզարկությունից հետո Վիշինսկին ձերբակալվել է, կալանավորվել ու բանտարկվել «պետական դավաճանության» մեղադրանքներով՝ նրան մեղադրել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և հեղաշրջումից հետո խոսքի ազատության ճնշման վերաբերյալ իր հրապարակային դիրքորոշման համար։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողի աննախադեպ կալանքի հարցը բարձրացրել է Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, և նա խոստացել է խոսել Պետրո Պորոշենկոյի հետ։ Կիրիլը 470 օր անցկացրել է բանտում։
2019 թվականի սեպտեմբերի 7-ին նա ազատ է արձակվել փոխանակման շրջանակներում։ Նույն թվականի հոկտեմբերին Վիշինսկին դարձել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ շարունակելով աշխատել «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































