Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ վիրավnրներ կան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ճամփեզրին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
ՆԳՆ փրկարար ծառայություն




















































