Սուրեն Պողոսյանը «Նոր ալիք 2025» մրցույթի կարմիր գորգի արարողությունից կադրեր է հրապարակել
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգիչ Սուրեն Պողոսյանն, ով այս տարի ներկայացնում է Հայաստանը «Նոր ալիք 2025» երգի մրցույթում, ֆեյսբուքյան իր էջում կարմիր գորգի արարողությունից կադրեր է հրապարակել:
Մրցույթն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-26-ը՝ Կազանում:
«Ամսի 9-ից սկսած մեր փորձերն ընթանում են, ամեն օր առանց դադար առավոտյան ժամը 9-ից մինչև գիշերվա ժամը 11-ը, երբեմն նաև ավելի երկար: Շատ ծանր փորձեր են լինում, և՛ երգերի վրա ենք մանրակրկիտ աշխատում, և՛ բեմադրությունների:
Այս ընթացքում մասնակիցներով հասցրել ենք նաև մեր ձեռքի աշխատանքները պատրաստել ու ձեռագործ նմուշը ամրացնել «Новая Волна»-ի այս տարվա տարբերանշանի վրա: Այն տեղադրվելու է Կազանի գլխավոր փողոցում, որտեղ էլ հավերժանալու է որպես այս տարվա մասնակիցներից հետք»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր Սուրեն Պողոսյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































