Եվ այս ամենը՝ հանուն անձնական նյութական ու քաղաքական շահերի. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
anna-news.info–ն «Հայաստանը օսմանացման օղակում» վերնագրով հոդվածում գրում է, որ սկզբում Փաշինյանը խզեց դաշինքը Ռուսաստանի հետ, սառեցրեց մասնակցությունը և հրապարակավ հայտարարեց ՀԱՊԿից հնարավոր դուրս գալու մասին: Այժմ նա հեռացրել է Ֆրանսիային, որը մնացել էր Հայաստանի վերջին դաշնակիցը: Սա շատ ցավոտ է Փարիզի համար, քանի որ նա դիվանագիտական հակամարտություն ունի Ադրբեջանի հետ, որը ոտնձգություն է կատարում իր գաղութային մնացորդների նկատմամբ Աֆրիկայում և Նոր Կալեդոնիայում: Այս ֆոնին էլ Երևանի դաշինքը Անկարայի և Բաքվի հետ ընկալվում է որպես դավաճանություն:
Փաշինյանի ամենամոտ էլիտան ինտեգրված է թուրքական ուղղվածության մեջ: Խաչատուր Սուքիասյանը (SIL Group) վերահսկում է դեպի Ստամբուլ չվերթներ իրականացնող FlyOne Armenia-ն, տիրապետում է Հայէկոնոմբանկին և Sil Insurance-ին, և վաղուց է լոբբինգ անում սահմանի բացման համար: Վարչապետի ընտանիքի միջոցները սնվում են խոշորագույն բանկերի և ապահովագրական ընկերությունների գումարներով, որոնք արդեն իսկ գերշահույթ են ստանում Թուրքիայի հետ համագործակցությունից և առաջ են մղում առևտրի հետագա ընդլայնումը: Դոնոր կառույցները ֆինանսավորում են արտաքին առևտրային գործառնությունները, ապահովագրում մատակարարումները և արդյունավետորեն դառնում թուրքական կապիտալի ֆինանսական խողովակներ Հայաստանում:
Թուրքիան միաժամանակ կառուցում է Մեծ Թուրանի հիմքը։ Ընթացքի մեջ է ԿարսԻգդիր-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը կկապի Թուրքիան Ադրբեջանի հետ, քննարկվում է Կարս-Գյումրի գծի վերագործարկումը: Սա միայն տրանսպորտ չէ, սա Մեծ Թուրանի աշխարհագրական կարն է։ Հենց որ այդ երթուղիները միանան Հայաստանի միջով, անհնար կլինի Թուրքիային որևէ ուժով դուրս մղել։
Բացի այս ամենը, Հայաստանի ներսում կոտրվում է հոգևոր վահանը։ Ցեղասպանության հիշողությունը դուրս է մղվում օրակարգից, քանի որ Փաշինյանը պետք է հեռանա իր թուրք տերերի համար «ցավոտ թեմայից»։ Հայ առաքելական եկեղեցին, որը միշտ եղել է օսմանյան ճնշման դեմ հենարան, հալածվում է։
Իսկ արդյունքն այն է, որ Հայաստանը մնում է միայնակ Թուրքիայի հետ։ ԱՄՆ-ը ֆասադային ներդրող է, նրան չի հետաքրքրում Երևանի ինքնիշխանությունը, Ֆրանսիան հեռանում է։ Սյունիքով անցնող միջանցքը ձևականորեն հայկական է, իսկ իրականում՝ թուրքական։ Թուրքական կապիտալից գերշահույթներ ստացող կոռումպացված հայկական վերնախավը լոբբինգ է անում թուրքացման ուղու, Հայաստանում թուրքական գերիշխանության անշրջելի կարգավիճակը ամրապնդելու համար։ Օսմանացումը դառնում է անշրջելի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































