Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ նախատեսում է գրավել Գազայի հատվածի ամենախոշոր քաղաքը և «հաղթել ՀԱՄԱՍ-ին»։ Միևնույն ժամանակ, նա հրամայել է «անհապաղ բանակցություններ սկսել բոլոր պատանդների ազատ արձակման և պատերազմի դադարեցման համար՝ Իսրայելի համար ընդունելի պայմաններով», գրում է գերմանական Bild պարբերականը։ Երկուսն էլ տեղի կունենան միաժամանակ, ընդգծել է Նեթանյահուն։
Երուսաղեմի Անվտանգության խորհուրդն ամսվա սկզբին.արդեն հաստատել է Գազայի գրավումը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոր զինադադարի վերաբերյալ միջնորդավորված բանակցությունները մինչ օրս անհաջող են ընթացել։ Ընդսմին, միջազգային միջնորդները՝ Միացյալ Նահանգները, Կատարը և Եգիպտոսը, ջանքեր են գործադրում բանակցությունների վերսկսման համար։
Օգոստոսի 18-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ պատրաստ է 60-օրյա զինադադարի՝ 10 ողջ պատանդի դիմաց (ահաբեկիչները դեռևս պահում են 50 իսրայելցի, որոնցից մոտ 20-ը ենթադրաբար ողջ են)։ Իսրայելը դեռևս պաշտոնական պատասխան չի տվել այդ առաջարկին։