Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես, սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































