Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ․ Idram&IDBank
ОБЩЕСТВО
Սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել, բայց խուճապի մատնվելու կարիք չկա։ Այսօր հնարավորություններն այնքան մեծ են, խանութները ՝ ամեն քայլափոխի, որ կարելի է շատ արագ կատարել բոլոր անհրաժեշտ գնումներն ու դասավորել երեխայի պայուսակը։
Շատ են նաև զեղչերը, շահավետ առաջարկներն ու գրենական պիտույքները ոչ միայն արագ, այլ նաև շահավետ ձեռք բերելու հնարավորությունները։
Նման յուրահատուկ առաջարկ էլ ներկայացնում է Idram&IDBank-ը՝ համագործակցելով բազմաթիվ գործընկերների հետ, որոնց ցանկում հաստատ կգտնեք ձեր սիրելի գրախանութը կամ այն, որ ավելի մոտ է ձեզ։
Այսպիսով, մինչև 2025թ․ սեպտեմբերի 30-ը կատարելով գնումներ մի շարք գործընկեր գրախանութներից, որի ցանկը կգտնեք այս հղումով, և վճարելով Idram&IDBank հավելվածով՝ կստանաք մինչև 20% ակնթարթային idcoin, բայց ոչ ավելի, քան մեկ օրացուցային ամսվա ընթացքում 5000 idcoin (հարկումից հետո)։
Ցանկը ներառում է նաև տարբեր մարզերի գրախանութները, ինչն ակցիան հասանելի է դարձնում շատ հաճախորդների համար, իսկ ընտրությունը՝ առավել հեշտ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















































