Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած ընկերական երկրորդ խաղում կամային հաղթանակ տարավ Մոլդովայի հասակակիցների նկատմամբ՝ 3:2 հաշվով։
Առաջին խաղակեսի մեծ մասում մեր թիմը երկու գնդակի տարբերությամբ զիջում էր մրցակցին, սակայն նախորդ խաղում դուբլ գրանցած Անդրանիկ Երվանդյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ դարձնելով այն 1:2։
Երկրորդ խաղակեսի 78-րդ րոպեին Մհեր Հարությունյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը ավելացված ժամանակի 90+6-րդ րոպեին խփեց Տիգրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ օգոստոսի 18-ին, հավաքականների միջև կայացած առաջին ընկերական խաղում Հայաստանի Մ17 ընտրանին 3:1 հաշվով հաղթանակ էր տարել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



