Ереван, 17.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Դեղորայքի որակի ստուգումը՝ «թանկ հաճույք». ուսումնասիրություն

АНАЛИТИКА

Հայաստանյան դեղորայքի շուկայում կեղծ դեղերի շրջանառությունը միշտ էլ մնում է արդիական: Անցյալ տարեվերջին Ազգային ժողովում նույնիսկ քննարկվեց կեղծ դեղերի դեմ պայքարի կոնվենցիան վավերացնելու հարցը: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այն ժամանակ հայտարարեց, որ երբ դեղերը, բժշկական սարքավորումները փաթեթավորում են այնպես, որ մոլորեցնում են մարդկանց, սպառնալիք են դառնում մարդու առողջության համար. «Տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ոչ մասնագետների համար դժվար է տարբերել կեղծ դեղերը, կեղծ արտադրանքն իրականից: Կեղծ դեղերի շրջանառությունը 100 մլրդ եվրոյից ավելի է կազմում: Դրա համար առաջ է եկել նման կոնվենցիայի ընդունումը»,- վստահեցնում էր նա:

Իսկ Հայաստանում հնարավո՞ր է պարզել, թե արդյոք դեղատնից գնված պատահական դեղի պարունակությունը համապատասխանում է այդ դեղամիջոցի համար սահմանված միջազգային և բժշկական չափանիշներին, այլ կերպ ասած՝ որքանով իրատեսական է ինքնուրույն պարզել գնված դեղորայքի որակը:

Այդ նպատակով Past.am-ը որոշեց հետաքննել, թե արդյոք քաղաքացին կարող է դեղատանը գնել պատահական որևէ դեղամիջոց և տալ այն փորձաքննության՝ որքա՞ն դա արժե, որքա՞ն կտևի և պարզեցվա՞ծ է արդյոք փորձաքննության ընթացակարգը, թե՞ ոչ: Պարզվում է, որ երկրում գործող ոչ բոլոր լաբորատորիաներն են պատրաստ անել նման փորձաքննություն, դրանք անում է միայն մի քանի փորձագիտական կենտրոն:

Զանգահարեցինք «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ, ներկայացանք որպես քաղաքացի և փորձեցինք պարզել, թե ինչ արժե մեկ դեղամիջոցի փորձաքննությունը: Պարզվում է, որ որևէ դեղամիջոց փորձաքննություն տալն իրենից ներկայացնում է փաստաթղթային մի մեծ քաշքշուք, ընդ որում, այդ ընկերությունում մեզ հստակ չասացին, թե որքան կարժենա դեղամիջոցի փորձաքննությունը և որքան կարող է այն տևել՝ նշելով, թե փորձաքննության ավարտից հետո կարելի է խոսել փորձաքննության արժեքի մասին, իսկ փորձաքննությունը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մի քանի շաբաթ: Դրա փոխարեն մեզ ներկայացրեցին այն փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացնել փորձաքննություն տալու վերաբերյալ ընկերության հետ պայմանագիր կնքելու ժամանակ:

Մեկ այլ՝ «Վերլուծական լաբորատորիա», «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում մեզ տեղեկացրին, որ 1 դեղամիջոցի փորձաքննություն արժե 100 հազար դրամ: Նման բարձր գինը, ըստ ընկերության, պայմանավորված է նրանով, որ փորձաքննություն բացառապես իրականացնում են ներմուծող կամ արտահանող դեղագործական ընկերություններ, ինչն էլ արվում է տվյալ դեղամիջոցը գրանցելու համար: Բնականաբար, բացի պահանջվող գումարից, քաղաքացին պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնի պայմանագիր կնքելու համար, չնայած դրան՝ աշխատակիցը խոստովանեց, որ մինչև այս ոչ մի ֆիզիկական անձ չի դիմել փորձաքննություն անելու նպատակով և գուցե ընթացքում փաստաթղթերի հետ կապված հարցեր առաջանան:

Ստացվում է, դեղատնից գնված և կասկածելի ծագումով դեղորայքը փորձաքննության ենթարկելը սովորական քաղաքացիների համար թանկ հաճույք է՝ լի քաշքշուքներով և ժամանակի կորստով: Բացի այդ՝ պետք է նշել, որ թանկ է ոչ միայն փորձաքննություն իրականացնելը, այլ առհասարակ դեղորայք գրանցելը: Համեմատությամբ նշենք, որ եթե Հայաստանում մեկ անուն դեղի գրանցումը կարող է արժենալ մոտ 2000 ԱՄՆ դոլար, ապա Վրաստանում այն կազմում է մոտ 400 ԱՄՆ դոլար:

Այսինքն՝ հայաստանյան շուկան այս առումով արտադրողների համար գրավիչ չէ, ուստի նրանք այս տարածաշրջանում իրենց ապրանքի օրինական վաճառքի համար գերադասում են հիմնականում Վրաստանը, որտեղ գրանցման համար անհամեմատ քիչ գումար է անհրաժեշտ: Հարց է առաջանում, թե ինչու պետք է ներմուծողը հսկայական գումարներ ծախսի փորձաքննության և գրանցման համար, իսկ ինչ վերաբերում է սպառողներին, ապա նրանք, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, պարզապես հնարավորություն չունեն պարզելու, թե ինչ դեղամիջոց են գնել և օգտագործում:

Լիլիթ Լալայան

Сильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призами