Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 12-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Երևանի Պուշկինի փողոցի հասցեներից մեկում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի պաշտպանիչ հատվածը։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայից գողությունը կատարել է Նորագավիթի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։
Վերջինս Նորագավիթի փողոցներից մեկում հայտնաբերվել է, ձերբակալվել և իր ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































