Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. ՆԳՆ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։
Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Այն վարել է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանը:
Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ չորս ոստիկանի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ մեկի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































