Հնդիկ տղամարդը դարձել է երկնաքարի առաջին զոհը
ОБЩЕСТВОՀնդկաստանի Վելուրու քաղաքի ինժեներային քոլեջի մասնաշենքերից մեկի կողքին ընկած երկնաքարը մարդու զոհվելու պատճառ Է դարձել: Ենթադրվում Է, որ տղամարդը մոլորակի առաջին մարդն Է, որին «սպանողը» դարձել Է երկնային մարմինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hindu-ին:
Մարդու զոհվելու պաշտոնապես հայտարարված պատճառը եղել Է այն պայթյունը, որը տեղի Է ունեցել երկնաքարի ընկնելու հետեւանքով: Զոհվածն ուսումնական հաստատությունում ավտոբուսի վարորդ Էր աշխատում: Շենքից ոչ հեռու, որի մոտ գտնվում Էր տղամարդը, փրկարարները հայտնաբերել են ձագարափոս եւ երկնային մարմնի բեկորներ:
Միջադեպը տեղի Է ունեցել փետրվարի 6-ին, սակայն ԶԼՄ-ները դրան ուշադրություն են դարձրել միայն երկու օր անց: Նշվում Է, որ նախկինում Երկրի վրա ընկած երկնաքարերը (կամ երկնային այլ մարմիններ) մարդկանց չԷին սպանում:



