Ուժգին երկրաշարժ՝ Ռուսաստանում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում՝ Կամչատկայի ափերի մոտ, գրանցվել է 5.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն, իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) միասնական երկրաֆիզիկական ծառայության Դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը:
Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ գրեթե 60 կմ խորության վրա։ Պետրոպավլովսկ-Կամչատկայից հեռավորությունը կազմել է 455 կմ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը վերջին 24 ժամվա ընթացքում ամենաուժեղն էր։
Գիտնականների դիտարկումների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում 4-ից 5 մագնիտուդով հետցնցումներ են գրանցվել 16 անգամ։
Ավելի վաղ տարածաշրջանային Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ շաբաթվա ընթացքում հետցնցումների թիվը նվազել է 40%-ով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































