Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան
БЛОГՄարդ, որ բանակի զորամասի դարպաս անգամ չես անցել, բայց համարձակվել ես ճաղերի հետևում պահել ֆիդայիններին։ Մարդ, որի օրոք գեներալ Մանվելը մահացավ ԱԱԾ-ի խոնավ նկուղում իբր պահսծո գողանալու կասկածով։ Մարդ, որ խժռեց Երկրապահը, փշրեց բանակի ողնաշարը, երկիրը տարավ պատերազմի ու պարտության։
Բայց ամենից ծանր գիշերն այն էր՝ նոյեմբերի 9-ը։ Գիշեր, երբ մթին սենյակում ստորագրեցիր թուղթ, որում կաթեց մեր հողերի ցավը։ Գիշեր, երբ երկիրը այրվում էր հառաչանքից, իսկ դու փախար քո իսկ ժողովրդից։ Թաքնվեցիր, թաքնվեցիր՝ ինչպես վախկոտ գիշատիչ, որ սատկածին թողնում է ուրիշների աչքին։ Չես ունեցել խիզախություն կանգնելու քո ժողովրդի առջև և ասել․ «Ես եմ մեղավոր»։
Ու հիմա դու խոսում ես «խաղաղության տոնից»։ Խաղաղությո՞ւն է դա, երբ հազարավոր տղերք մնացին խրամատներում, իսկ դու փախար։ Խաղաղությո՞ւն է դա, երբ Արցախի մայրերն իրենց որդիների գերեզմանների մոտ այսօր էլ հարցնում են՝ ինչո՞ւ։
Սերունդների աչքերի մեջ նայելու իրավունք չունես։ Քեզ մնացել է յոթ ամիս, և այդ յոթ ամիսները մաշվում են ոչ թե քո իշխանության թելադրանքով, այլ պատմության անողոք դատավճռով։
Արցախը չի փակվում։ Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ։ Փակվելու է միայն դավաճանի էջը՝ քո էջը։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



