Բրյանսկում հայտնաբերվել և ոչնչացվել է ուկրաինական ԴՌԳ-ը․ երեքը սպանվել են, երեքը՝ գերի հանձնվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյանսկի մարզի Կոմարիչսկի շրջանում ռուս ուժերը հայտնաբերել ու վերացրել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը։ Mash-ի տվյալներով՝ զինված ընդհարման հետևանքով երեք դիվերսանտ տեղում սպանվել են, իսկ երեքը՝ ներառյալ խմբի կապիտան կոչումով հրամանատարը, հանձնվել են գերի՝ առանց դիմադրության։
Գերի հանձնված հրամանատարը հայտնել է, որ խումբը անցել էր ՌԴ սահմանը շուրջ մեկ շաբաթ առաջ, անցել մոտ 40 կիլոմետր և պատրաստվում էր պայթեցնել խոշոր երկաթուղային հանգույց։ Նրանց մոտ հայտնաբերվել է մոտ 10 կգ պայթուցիկ (ենթադրվում է՝ պլաստիդ), յոթ F-1 տեսակի նռնակ, վեց AR-15 խլացուցիչներով ավտոմատ, խորհրդային դիվերսիոն ատրճանակներ ПСС և МСП, ինչպես նաև կապի «Garmin» սարքեր։
Ըստ աղբյուրի, դիվերսանտների նպատակն էր ոչ միայն ենթակառուցվածքային վնաս հասցնել, այլև լուսանկարներով ստեղծել հերթական «հաղթանակների» իմիտացիա սոցիալական ցանցերի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































