ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում հրադադարի նոր առաջարկը, սակայն մի պայմանով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ պաղեստինցի բանտարկյալների որոշակի թվի դիմաց։ Պայմանի մասին հայտնել են արաբական լրատվամիջոցները՝ նշելով, որ փոխանակումը պետք է տեղի ունենա 60-օրյա հրադադարի շրջանակում։
Ինչպես նշվում է, եգիպտացի և կատարցի միջնորդների առաջարկը, որին համաձայնել է ՀԱՄԱՍ-ը, ներառում է նաև իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի խորքից՝ անկլավ մարդասիրական օգնության անարգել մուտքն ապահովելու համար, հաղորդում է Euronews-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացրած առաջարկը երկարաժամկետ հրադադարի շուրջ բանակցություններ սկսելու շրջանակային համաձայնագիր է։ Նախագիծը ներառում է նաև կետեր, որոնք նախկինում առաջարկել էր Միացյալ Նահանգները, մասնավորապես՝ 60-օրյա հրադադար և պատանդների ազատ արձակում երկու փուլով։
Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի միջնորդության վերջին փորձի շրջանակում ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները վարել են եգիպտացի և կատարցի միջնորդները։
Հրադադարի շուրջ բանակցություններն անցյալում բազմիցս ձախողվել են։ Հերթական նման ձախողումից հետո Իսրայելը հայտարարեց Գազա քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ծրագրերի մասին: Այդ քայլը միջազգային մտահոգություն է առաջացրել՝ Գազայում մարդասիրական աղետի վատթարացման մտավախությունների ֆոնին, որը, փորձագետների կարծիքով, զանգվածային սովամամահության է հանգեցնելու:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































